ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Իտալացիները պարզել են՝ ինչից է մահացել Ռաֆայելը

Իտալացիները պարզել են՝ ինչից է մահացել Ռաֆայելը
27.07.2020 | 08:38

Միլանի համալսարանի գիտնակաները պարզել են 500 տարի առաջ հանճարեղ նկարիչ Ռաֆայել Սանտիի խորհրդավոր մահվան առեղծվածը՝ հաղորդում է Իտալիայի Ansa գործակալությունը: Գիտնականները համեմատել են Ջորջիո Վազարիի «Առավել նշանավոր գեղանկարիչների, քանդակագործների ու ճարտարապետների կյանքի նկարագրությունը» գրքի տվյալները Ռաֆայելի ժամանակակցի՝ Ֆերարայի հերցոգի բանագնաց Ալֆոնսո Պաոլուչիի վկայությունների հետ, ուսումնասիրել են 19-րդ դարում արվեստի պատմաբան Ջուզեպե Կամպորիի գտած փաստաթղթերը: Նրանք եզրակացրել են, որ Ռաֆայելի մահվան պատճառը սիֆիլիսը չէ, ինչպես կարծում էին նախկինում: Հիվանդության ընթացքի նկարագրությունը համադրելով ախտանիշների հետ՝ գիտնականները հանգել են պնևմոնիայի ախտորոշմանը՝ ասում է բժշկության պատմաբան Միքելե Աուգուստո Ռիվան: «Մենք չենք կարող վստահորեն հաստատել, ինչպես չենք կարող ասել՝ պնևմոնիան բակտերիալ, թե վիրուսային ծագում ուներ, ինչպես ներկա covid-19-ը: Բայց բոլոր պատճառներից հենց պնևմոնիան է առավել համապատասխանում ժամանակակիցների նկարագրությանը՝ սուր, բայց ոչ սրընթաց ընթացք, գիտակցության կորստի բացակայություն, աղեստամոքսային տրակտի ախտանիշների բացակայություն և մշտական տենդ»: Ռաֆայելի վիճակը վատացրել է բժշկական սխալը՝ գտնում են միլանցի գիտնականները: Նրան փորձել են բուժել արյուն բաց թողնելով, իսկ թոքերի հիվանդության դեպքում դա բացարձակապես հակացուցված է: Ինչ-որ իմաստով՝ Ռաֆայելին սպանել է իր չափազանց սիրառատությունը: Վազարիի վկայությամբ՝ նա բժիշկներից թաքցնում էր, որ գիշերները գնում է սիրային հանդիպումների, իսկ նրանք, չկարողանալով պարզել տենդի պատճառը, արյուն էին բաց թողնում:
Ansa (Իտալիա)


Հ.Գ. Ռաֆայել Սանտին Վերածննդի երեք հանճարներից մեկն է, որ վախճանվեց 37 տարեկանում՝ անհայտ հիվանդությունից: Ինչ էլ պարզեն բժիշկները, նրա կենսական էներգիան տրվեց ոչ միայն կանանց, այլև արվեստին ու Սիքստինյան կապելլայի հրաշալի որմնանկարները՝ Միքելանջելոյի որմնանկարների հետ, ապահովեցին հավերժության անցագիր մի մարդու համար, որ ծնվել էր ու ապրեց իբրև նկարչության աստված, բայց չգնահատեց ու չպահպանեց իր կյանքը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 18469

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ